Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Ալիեւի հետ հանդիպման համար




Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների նպատակով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու համար:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. դա մեր դիրքորոշումն է: Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Եւ ես պատրաստ եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդպիսի արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ նաեւ ժամանել, հանդիպել, զրուցել»,-ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ պատրաստ է արդյոք նա ինքը ժամանել Մոսկվա ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու համար:

Ընդ որում՝ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության որոշումը պետք է հենվի կոմպրոմիսի վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ կոմպրոմիսի վրա»,-ընդգծել է նա:

«Եթե չկա մյուս կողմից պատրաստակամություն, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ հանուն մեր ժողովրդի իրավունքների, հանուն Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների,-շարունակել է Փաշինյանը:-Ես կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումն է, ես կարծում եմ, որ դա ազնիվ եւ կառուցողական դիրքորոշում է»: