Որոնք են Արցախի 7 շրջանները և ինչ տեսք ունի Արցախի քարտեզն առանց այդ շրջանների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որոնք են Արցախի 7 շրջանները և ինչ տեսք ունի Արցախի քարտեզն առանց այդ շրջանների․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Հատկապես պատերազմական այս օրերին քննարկումների թատերաբեմում է հայտնվել 5+2 շրջանները հանձնել-չհանձնելու մասին հարցը։ Խոսվում, քննարկվում ու անգամ բազմոցային մակարդակից խորհուրդներ են տրվում պատկան մարմիններին՝ որ շրջանները հանձնել կամ չհանձնել, ինչպես ու երբ բանակցել։ Այս քննարկումների մասնակիցների մի մասի համար, սակայն, պարզ չէ, թե որոնք են այդ շրջանները և որ բնակավայրերն են ներառված դրանց մեջ։

Արցախի Հանրապետության տարածքը

ԼՂՀ-ն այսօր ներառում է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի, Շուշիի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները։ Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գրավվել են և այսօր էլ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։


Որոնք են 7 շրջանները

Ադրբեջանը, սկսած 1994թ-ի հրադադարից, փորձում է իր մասը դարձնել հետևյալ շրջաններն են՝

1. Քելբաջարի շրջան,

2. Լաչինի շրջան,

3. Ղուբաթլիի շրջան,

4. Զանգելանի շրջան,

5. Ջեբրաիլի շրջան,

6. Ֆիզուլիի շրջան,

7. Աղդամի շրջան,



Քարտեզում դարչնագույն ներկված է Արցախի այն տարածքները, որոնք դուրս են մնում 7 շրջաններից։ Այդ տարածքներն են՝ Մարտակերտ, Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի և Հադրութ քաղաքներն ու հարակից բնակավայրերը։

7 շրջաններից Լաչինը և Քարվաճառը Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեն, քանի որ ցամաքային հաղորդակցության այլ տարբերակ չկա և եթե այդ շրջանները հայտնվեն թշնամի երկրի վերահսկողության տակ, ապա Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ կղզյակի տեսք կունենա։