Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի. Տավուշի մարզպետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի. Տավուշի մարզպետ



Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, վարչապետի կոչին ի պայասխան երեկոյան հանդիպել եմ Տավուշի համայնքապետերի և վարչական ղեկավարների հետ: Միահամուռ հաստատել ենք հայրենիքի պաշտպանությանը բոլորիս զինվորագրվելու պատրաստակամության մասին:

Ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։ Ռազմաճակատում կերտվող հաղթանակը մինչև վերջ հասցնելու և ամրապնդելու համար՝ հայրենիքը բոլորիս կարիքն ունի: Յուրաքանչյուրս անենք առավելագույնը հանուն հաղթանակի, հանուն Հայաստանի»։