Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա




Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ այսօր կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։