Լրահոս

Արցախում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահը




Խորին ափսոսանքով տեղեկացանք, որ առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը, ով տևական ժամանակ գտնվում էր առաջնագծում, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում Սևակ Սերոբյանի ընտանիքին ու հարազատներին:

Հավերժ փառք ու պատիվ քեզ ...
Հոգիդ լույսի մեջ լինի․․․ ՕՍՈՒ»