«Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա». Ալեքսիս Օհանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որպեսզի դատապարտեն Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա». Ալեքսիս Օհանյան

 

Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում կոչ է արել Ամերիկայի ու Գերմանիայի առաջնորդներին «վերջապես զբաղվել Հայաստանում խաղաղության հարցով»: Իր տեսաուղերձում Օհանյանն ասում է.


«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Եթե իրական հրադադար չլինի, մի շարք դժբախտություններ տեղի կունենան: Ես կոչ եմ անում Ամերիկայի Միացյալ Նահանգների իմ կառավարությանը, որպեսզի դատապարտեն դիկտատորական Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները հայերի վրա, կիրառեն սանկցիաներ եւ պարտադրեն անհապաղ հրադադար հաստատել»,-նշել է գործարարը` հավելելով, որ թեեւ պատերազմն արդեն շաբաթներ է տեւում, բայց ԱՄՆ-ն ոչինչ դեռ չի ձեռնարկել:

«ԱՄՆ-ն` այն երկիրը, որը ջերմորեն ընդունել է իմ` ցեղասպանությունից փրկված նախապապերին...»,-շեշտել է Օհանյանը: