Պաշտպանություն ինֆեկցիաներից. ինչպե՞ս ճիշտ ախտահանել հեռախոսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պաշտպանություն ինֆեկցիաներից. ինչպե՞ս ճիշտ ախտահանել հեռախոսը




Հավանաբար ոչ մեկ անգամ լսել եք, որ ձեր հեռախոսը շատ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը: Որոշ մասնագետները սմարթֆոնը նույնիսկ անվանում են «տրոյական ձի» մանրէները, սնկերն ու վիրուսները տարածելու ոչ ակնհայտ պոտենցիալի համար:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ հեռախոսը պետք է ախտահանել օրական առնվազն 1 անգամ: Սակայն այդ հարցին պետք է պատասխանատվության մոտենալ, քանի որ սպիրտը, քացախը եւ քլորը կարող են վնասել հեռախոսի էկրանը:

Ամերիկյան CDC-ի մասնագետներն առաջարկում են օգտվել հանովի պատյանից, որը հեշտ է փոխել եւ կարելի է մշակել հակասեպտիկ անձեռոցիկներով:

Այլ տարբերակ է հենց էլեկտրոնիկայի համար նախատեսված ախտահանիչ միջոցները: Սակայն եթե չեք կարող գնել դրանք, ապա կօգնեն նույնիսկ սովորական օճառն ու ջուրը: Սա, իհարկե, ախտահանում չէ, սակայն միկրոբների մի մասից կարելի է ազատվել:

Ինչպե՞ս ճիշտ ախտահանել հեռախոսը

Մաքրելուց առաջ անջատեք հեռախոսն ու վերցրեք միկրոֆիբրայից կտոր կամ էլ ոչ խավավոր կտոր:

Պատրաստեք ախտահանող լուծույթ կամ անձեռոցիկը թրջեք օճառաջրի մեջ եւ մզեք այն: Մասնագետների խոսքով՝ այլ լուծույթը չի կարելի լցնել հենց գաջետի վրա, այն պետք է տարածել անձեռոցիկի միջոցով:

Բոլոր կողմերից մաքրեք հեռախոսը: Զգույշ եղեք, որպեսզի լիցքավորման բնիկը չթրջվի:

Մանրակրկիտ չորացրեք հեռախոսը չոր մաքուր նյութով, փափուկ անձեռոցիկով կամ էլ թողեք մաքուր օդի 5 րոպե:

Լվացեք անձեռոցիկը, որն օգտագործել եք, եթե իհարկե այն մեկանգամյա օգտագործման համար չէր նախատեսված: