Մոսկվան ու Թեհրանը հոկտեմբերի 29-ին կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվան ու Թեհրանը հոկտեմբերի 29-ին կքննարկեն իրավիճակը ԼՂ-ում




Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի հոկտեմբերի 29-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արաղչիի այցի նպատակն է քննարկումներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախատեսված են այցելություններ նաև Երևան ու Բաքու:

Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: