ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ Էրդողանին «վիրավորած» քաղաքական գործչի




Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեքշաբթի վճռել է, որ Թուրքիան խախտել է երկրի գլխավոր ընդդիմադիր առաջնորդի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի խոսքի ազատությունը: Հյատնի է, որ թուրքական դատարանը 2012 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքական գործչին պարտավորեցրել էր խոշոր դրամական տուգանք վճարել, գրում է Ahval-ը։

Նշվում է, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղավոր էր ճանաչվել խորհրդարանում իր երկու ելույթների ժամանակ Էրդողանին զրպարտելու համար:

Ընդդիմադիր առաջնորդը քննադատել էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանին թուրքական ՌՕՈՒ-ի ռմբակոծության և վիճելի հիդրոէլեկտրակայանի պատվարի համար, ինչը Էրդողանին դրդել է վերջինիս դատի տալ և, ի վերջո, շահել էր դատը։

Նշվում է, որ գործը լսած Եվրոպական դատարանի յոթ դատավորները միաձայն որոշում են կայացրել՝ երեքշաբթի հայտարարելով, որ թուրք դատավորները «չեն դիտարկել վիրավորական դիտողությունները այն համատեքստում, որում դրանք արվել են», և Թուրքիային պարտավորեցրել է ընդդիմադիր առաջնորդին որպես վնասի փոխհատուցում վճարել մոտ 15 400 դոլար տուգանք։

Վերջին տարիներին Էրդողանը մի քանի անգամ դատի է տվել Քըլըչդարօղլուին վերջինիս տարբեր մեկնաբանությունների պատճառով։