Զորահավաքի մասնակից քաղաքացիների դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զորահավաքի մասնակից քաղաքացիների դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից




ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի (զինծառայողների) դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:

Պաշտպանության բանակը հայտնում է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերի 10-ից «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով: