ՀՐԱՏԱՊ․ Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կտրամադրի, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ
Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ, սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
«Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդականությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
ԼՂ հակամարտության կողմերին կրկին կրակի դադարեցման, լարվածության ապաէսկալացիայի եւ ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ձեռք բերված համաձայնությունների շրջանակում հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով սուբստանտիվ բանակցություններին վերադառնալու կոչ ենք անում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: