Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան


 

Ինչ էլ բանակցեն, ինչ էլ պայմանավորվեն, մինչեւ չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որը մեր զինված ուժերը սեղմ ժամկետներում այդ վերիֆիկացիայի հետ կապված մշակում են, որեւէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որովհետեւ շատ առարկայական է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ինչու չէ, նաեւ ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան, պատերազմը սկսել է Ադրբեջանը:

Մեր զինված ուժերը պատրաստ են, մշակում են համապատասխան հարցադրումներ եւ առաջարկներ համապատասխան վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ: Առանց այդ մեխանիզմների, ինչպես տեսանք, քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանին փորձեց նստեցնել հրադադարի իրավիճակի առջեւ, բայց դա չստացվեց, որովհետեւ չկան վերիֆիկացաիայի մեխանիզմներ: Քանի դեռ մեխանիզմները չկան, հրադադրա լինել չի կարող»,-ասաց նա: