Թշնամին քիչ առաջ 120 մմ ականանետի մի քանի հարված հասցրեց Ստեփանակերտին. կա մեկ տուժած - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թշնամին քիչ առաջ 120 մմ ականանետի մի քանի հարված հասցրեց Ստեփանակերտին. կա մեկ տուժած

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

Լուսանկարները` քիչ անց»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։