Լրահոս

Հայաստանի օդային տարածքում խոցվել է հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն




ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն, որն ընկել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները:

Մինչ այս հակառակորդի երեք ԱԹՍ-ներ խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում և Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում: