Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զախարովան խոսել է «ահաբեկչական անկլավի» վտանգի մասին




Ահաբեկչական կազմակերպությունների անդամները հիմա տեղափոխվում են ղարաբաղյան հակամարտության գոտի, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչեւ արմունկները, ինչպես ասել ենք, թաթախված են արյան մեջ»,- ասել է Զախարովան։

Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող չհարուցել Մոսկվայի լրջագույն մտահոգությունը, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։