«Խոսիր, հայրենիք… շնորհակալ եմ, որ հասու ես դարձրել քեզ պահել ու պաշտպանել». Արթուր Խաչենց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Խոսիր, հայրենիք… շնորհակալ եմ, որ հասու ես դարձրել քեզ պահել ու պաշտպանել». Արթուր Խաչենց




«Ազգային երգիչ» նախագծից հայտնի Արթուր Խաչենցն այս օրերին կրկին առաջնագծում է։ Խաչենցին շատերն են հիշում տեսանյութից, որում նա երգում է ռազմաճակատում։

Ծնունդով Արցախից երգիչն այսօր մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ։

«Խոսիր ՀԱՅՐԵՆԻՔ...

Ծնունդ տվեցիր, օդ ու ջուր, դասիարակություն, ազգային գաղափարախոսություն, սրբություն, ընտանիք, տուն եւ օջախ, հայր, մայր, եղբայր ու քույրեր, ոգեշնչում, ներշնչանք ու քաղցր հիշողություն, բայց ամենակարևորը մեկ Տեր Աստված...

Շնորհակալ եմ, որ հասու ես դարձրել քեզ պահել ու պաշտպանել, կանգնել ամուր սուրբ հողիդ վրա, Իմ Անվախ Երկիր, Հրաշք Արցախ, Անմահ Դրախտավայր։

Շնորհակալ եմ որ կաս, խոստանում եմ, որ լինենք Հավերժ...

ԱմԷն»,- գրել է նա։