Լավրովը եւ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լավրովը եւ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում




Գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասի միջեւ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ուշադրության կենտրոնում են եղել Դոնբասում ներուկրաինական հակամարտության խնդիրները: Քննարկվել են Շփման խմբում բանակցությունների ընթացքը եւ խաղաղ կարգավորման «նորմանդական ձեւաչափը»: Ընդգծվել է Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի, որպես հակամարտության կողմերի, ուղղակի երկխոսության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ միջնորդական ջանքերի անհրաժեշտությունը՝ Մինսկի միջոցառումների փաթեթը եւ Փարիզի «նորմանդական ձեւաչափի» գագաթաժողովի 2019թ. պայմանավորվածությունները կատարելու նպատակով:

Տեղի է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մտքերի փոխանակում: Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը: