«Քանի դեռ վերջին զինվորն այդ հատվածում կռիվ է տալիս, չեմ կարող ասել, որ նահանջ է եղել կամ կորուստ»․ Ա. Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քանի դեռ վերջին զինվորն այդ հատվածում կռիվ է տալիս, չեմ կարող ասել, որ նահանջ է եղել կամ կորուստ»․ Ա. Հովհաննիսյան




ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցում ի պատասխան հարցին, թե ի՞նչ նահանջներ և կորուստներ են եղել ասաց․ 

«Եթե ինչ-որ նշանակալի նահանջ կամ բնակավայրի կորուստ է լինում, մենք դրա մասին հայտնում ենք։ Քանի դեռ վերջին զինվորը այդ հատվածում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ այդտեղ նահանջ է եղել կամ կորուստ»։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ մարդիկ օրեր շարունակ խոսակցություններ էին տարածում Հադրութի և այլ գյուղերի կորցնելու մասին. 

«Հադրութի մերձակայքում հայկական ստորաբաժանումները կռիվ են տալիս և ես չեմ կարող ասել, որ կորցրել ենք այս կամ այն հատվածում, քանի դեռ նրանք մեր վստահությունն են ուզում, որ շարունակեն պայքարը»,- ասաց նա։