ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշոնից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշոնից




ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Աշխատակազմից հայտնեցին, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը ստացվել է ՀՀ վարչապետից։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։