«Հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը. սա «չոր» իրականություն է». Արման Աբովյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը. սա «չոր» իրականություն է». Արման Աբովյան

 


ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի թոհուբոհի մեջ չմոռանանք` Թուրքիայի հիմնական նպատակների մասին,որոնք նա հետապնդում է` փաստացի հրահրելով և ղեկավարելով ադրբեջանցիների բոլոր ռազմական գործողություններն Արցախում։
Հիշեցնեմ,որ Թուրքիայի համար տակտիկական առումով չափազանց կարևոր է ռազմական հիմքով ամրապնդվել մեր սահմանների մոտ ,ավելի ճիշտ` թուրքերի համար շատ կարևոր է լեգիտիմացնել իրենց փաստացի ներգրավվածությունը ռազմա֊դիվանագիտական առումով ,քանզի միայն դա թույլ կտա հետագայում շարունակել պան օսմանական ծրագրի իրականացումը` բուն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:
Ավելին` ապակայունացման գոտին ընդլայնելով դեպի Վրաստան ,Իրան և Ռուսաստան (Հյուսիսային Կովկաս)։

Կլինի դա թուրք "խաղաղապահների տեսքով" մեր սահմաների մոտ, թե՛ առանձին ռազմաբազա տեղակայելով Ադրբեջանի տարածքում, թուրքերի համար էական կապ չունի։Հիշեցնեմ պարզապես,որ իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ։Իսկ հիմա պարզապես բացենք քարտեզը և նայենք, թե ում տարածքների հաշվին են սրանք ուզում վերամիավորվել։
Իհարկե, թուրքերի մոտ գոյություն ունեն նաև գլոբալ խնդիրներ,որոնցից բխում է իրենց քայլերի տրամաբանությունը և իհարկե, ո՛չ մեր եղբայրական Ռուսաստանը, ո՛չ բարեկամ Իրանը ձեռքները ծալած չեն նստի` նայելով, թե ինչպես Թուրքիան փորձում է դառնալ հիմնական ռազմաքաղաքական մոդերատորը Հարավային Կովկասում ,բայց դե մենք էլ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, պետք է ճիշտ և իրավիճակին համահունչ հաշվարկներ անենք։
Իսկ մեր հաշվարկները կապված են հիմա բացառապես պատերազմի ընթացքից...այնպես որ հիմա տարածաշրջանի ապագան որոշում է Հայ Զինվորը։
Եվ սա պաթոս չէ,սա, առանց ավելորդ հուզականության, «չոր» իրականություն է»: