National Geographic-ը հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արված պսակադրության լուսանկար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

National Geographic-ը հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արված պսակադրության լուսանկար




Ամերիկյան National Geographic գիտահանրամատչելի ֆիլմերի հեռուստաալիքը ինսթագրամյան իր էջում հրապարակել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում 2011 թվականին արված լուսանկար, որտեղ պատկերված է պսակադրության արարողություն: 146 միլիոն հետևորդ ունեցող էջը հրապարակել է Անաստասիա Թեյլոր Լինդի կողմից արված լուսանկարը, որին կից գրված է. «Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին է: Այն հրթիռակոծվել է հոկտեմբերի 8-ին: Ավելի քան 20-ամյա հարաբերական դադարից հետո ռազմական գործողություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերսկսել են: Ես աշխատել եմ այս տարածաշրջանում 2011 թվականին, երբ լուսանկարել եմ հայր Անդրեասին, ով պսակադրում էր Արա Ավագիմյանին ու Էլիտա Խաչատուրյանին»: