Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուս խաղաղապահներով հինգ ինքնաթիռ է թռել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն




Ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելությունների տարածք ռուս խաղաղապահներ տեղափոխող Իլ-76 առաջին չորս ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: