Մոտ 2 հազար ռուս խաղաղապահ մեկնել է Ղարաբաղ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոտ 2 հազար ռուս խաղաղապահ մեկնել է Ղարաբաղ




Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը կկազմի գրեթե 2000 զինծառայող, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է հակամարտության գոտում` 1960 զինծառայողի, 90 զրահամեքենայի, 380 միավոր մեքենայի և հատուկ տեխնիկայի քանակով», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Ռուսական զորամիավորման հիմքը կդառնան Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի ստորաբաժանումները:

«Ուլյանովսկի օդանավակայանից ռուսական խաղաղապահ զորախմբի մեկնումն իրականացվում է ԻԼ -76 ռազմական ինքնաթիռներով», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից: