Անելիքները շատ են. Արցախում ապահովում են վնասված ենթակառուցվածքների անվտանգությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անելիքները շատ են. Արցախում ապահովում են վնասված ենթակառուցվածքների անվտանգությունը




Արցախում կգույքագրվի վնասների չափը։ Տեղեկությունը հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային խորհրդակցություն ժամանակ։

Նա ընդգծել է, որ պատերազմական այս օրերին ծառայության աշխատակիցներն անվերապահ նվիրումով են կատարել իրենց առաջադրանքները, հիմա էլ անելիքները շատ են ոչ միայն Ստեփանակերտում, այլև մյուս բնակավայրերում

«Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով։ Վնասների չափը կգույքագրվի»,- նշել է Սարգսյանը։

Ծառայության ղեկավարը շնորհակալություն է հայտնել փրկարար ուժերին Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար: