Արարատ Միրզոյանի կինը պատմել է ամուսնու վիճակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արարատ Միրզոյանի կինը պատմել է ամուսնու վիճակի մասին




ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը շարունակում է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներից մեկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց խոսնակի կինը՝ Գոհար Աբաջյանը։

«Նա գիտակից է, կյանքին ոչինչ չի սպառնում, շարունակում է բուժում ստանալ», - ասաց Աբաջյանը։

Ավելի վաղ սոցցանցերում խոսնակի վիճակի մասին տարատեսակ լուրեր էին շրջանառվում։ Հայտնում էին նաև, թե իբր Միրզոյանը կլինիկական մահ է տարել։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի էր ենթարկվել նոյեմբերի 10-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության մասին, ու մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։

Իրավապահները հարուցել են քրեական գործ, կան ձերբակալվածներ։