Ձեռք չտաք խաչքարերին. Տեր Հովհաննեսը վստահեցնում է, որ Դադիվանքը չենք տալիս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ձեռք չտաք խաչքարերին. Տեր Հովհաննեսը վստահեցնում է, որ Դադիվանքը չենք տալիս




Դադիվանքի վանահայրը պատմեց, թե ումից է զանգ ստացել և ով է հայտնել նրան այդ լավ լուրը։ Խաչքարերը իրենց տեղում կմնան։

Դադիվանքը չի հանձնվելու ադրբեջանցիներին, այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

«Ինձ զանգեց Արցախի նախագահը ու հարցրեց` այդ ինչ է կատարվում։ Ձեռք չտաք ոչ մի խաչքարի, չհանեք ոչ մի խաչքար։ Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու, ու մերն էլ մնալու է», - պատմեց Տեր Հովհաննեսը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Զրույցը չկարողացանք շարունակել, քանզի նա շատ կարևոր զանգ ստացավ իր բառերով ասած` սրբազանից. ու ստիպված եղավ անջատել հեռախոսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության կետերից մեկի համաձայն՝ ադրբեջանցիների է հանձնվելու Քարվաճառի շրջանը, որտեղ գտնվում է Դադիվանքը։