Հենրիխ Մխիթարյանը FIFA-ի շաբաթվա թիմում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը FIFA-ի շաբաթվա թիմում է



Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 21-ի շաբաթվա թիմում։ 

FIFA 21-ի շաբաթվա հավաքականում են ևս 23 ֆուտբոլիստներ` այդ թվում Մեսսին, Կոնտեն, Լոզանոն և այլոք: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Ջենոայի» դեմ: Հայ կիսապաշտպանն իրեն ընձեռված առիթն օգտագործեց առաջին կեսի ավելացված րոպեին` գլխով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում «Ջենոա»ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն նույն Մխիթարյանը 66-րդ րոպեին կրկին գրավեց «Ջենոայի» դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ` աչքի ընկնելով նաև 85-րդ րոպեին: «Ջենոա»-«Ռոմա»` 1:3: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին: