«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ



«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։

Աստված մեզ պահապան»։