Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը. Աննա Հակոբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը. Աննա Հակոբյան




«Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը: Մեզ հանձնարրաված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է թշնամու դիվերսիոն խմբերի սողոսկում լինի դեպի մեր տարածք:

Մեզ վստահված էր հսկել և անհրաժեշտւթյան դեպքում չեզոքացնել»:

Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

«Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Քննարկման մեխն է եղել, որ դա կնոջ տեղ չէ, վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ պետք է այդ հարցի պատասխանները փնտրենք. թե ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի:

Մենք, իհարկե, սահմանված ժամկետներում կվերադառնանք, ինչպես և մեզ հետ բոլոր կամավորները: Բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը, և շատ ավելի երկար ժամկետներում, և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը:

Իմ քայլը լինելու է հետևյալը. լինել այնպիսին, որ անհրաժեշտության դեպքում մենք, զենք վերցրած կանայք այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ցանկանանք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,-ասաց վարչապետի տիկինը: