Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մեքենաներով հավաքվել են իմ տան մոտ, զանգահարել եմ ոստիկանություն. Վարդան Աթաբեկյան․ Armdaily.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գիշերը 10-ից ավելի մարդ, այդ թվում պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը մեքենաներով հավաքվել են իմ տան մոտ, զանգահարել եմ ոստիկանություն. Վարդան Աթաբեկյան․ Armdaily.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Գրում է Armdaily.am-ը։ 
Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Աղբյուրի տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։ 

«Գիշերը մարդիկ են մեքենայով մոտեցել, ես տանը չեմ եղել, տանը եղել են իմ մտերիմները։ Տարօրինակ պահվածք են ցուցաբերել գիշերը ժամը 1-ին 5 մեքենայով դարպասի դեմը հավաքվելով ու թաքուն ներս նայելով։ Ոստիկանություն եմ զանգահարել։ Ոստիկանությունը եկել է, իմ մտերիմներին հանձնարարել եմ, տեսախցիկներով կարող եմ իմ առանձնատանը հետևել, որ դուռը բացեն, բացել են, պարզվել է՝ տասից ավելի մարդ է եղել, որոնց մեջ մեր խմբակցությունից Սիմիդյանն Հակոբն ու Սարգսյան Հայկն են, ուզեցել են ինձ տեսնել, ասել են, որ տեղում չեմ, պետք լինի՝ վաղը զանգահարեք, տեսեք։ Ինչի համար էին եկել, ճիշտն ասած՝ չեմ իմացել մինչև հիմա։ Հետո թողել, գնացել են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Աթաբեկյանը։ 



Լուսանկարները՝ Shamshyan.com
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։