Քարվաճառի մեր դիրքը չենք թողնելու նոյեմբերի 15-ը չէ, ուզում ա նոյեմբերի 18-ը լինի, սրանք մեր ընկերների արյան գնով ենք հետ վերցրել. կամավորական - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարվաճառի մեր դիրքը չենք թողնելու նոյեմբերի 15-ը չէ, ուզում ա նոյեմբերի 18-ը լինի, սրանք մեր ընկերների արյան գնով ենք հետ վերցրել. կամավորական




Պատերազմի սկսման օրվանից Քարվաճառի տարածքում ոչ մի դիրք չենք զիջել, հիմա սահմանն այնպես է, ինչպես մինչ պատերազմը: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց կամավորական Նորայր Մարդոյանը, պատերազմի առաջին օրվանից կամավորագրվել է ու մասնակցել է մարտերին:


«Մեզ մոտ միայն 2-3 դիրք զիջել ենք պատերազմի առաջին օրերին, սակայն մեր երկրորդ բանակային կորպուսի ջանքերով, շատ զոհերի ու վիրավորների գնով մեր դիրքերը հետ ենք գրավել ու հիմա էլ ամուր կանգնած ենք մեր տեղում: Հիմա անհնար է, չի լինելու այնպես, որ մենք այդքան բան տեսնելուց, մեր ընկերների արյան գնով դիրքերը հետ վերցնելուց հետո դրանք նվեր տանք թշնամուն»,- ասաց նա:

Նորայրի խոսքով իրենք մինչև այս պահը ամուր կանգնած են դիրքերում և բացի այդ ոչ մի հրամանատար իրենց հրաման չի տվել թողնել դիրքերն ու իջնել. «Անգամ տեղեկություն ունեմ, որ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարը դիմում է գրել, որպեսզի աշխատանքից ազատվի, քանի որ չի ուզում դիրքերից հրաժարվել, սակայն դեռևս դիմումի պատասխան չի ստացել»:

Հարցին՝ վաղը պետք է արդեն Քարվաճառի շրջանը վերադարձվի Ադրբեջանին, ինչպե՞ս եք պատկերացնում այդ հանձնումից հետո ձեր գործողությունները՝ նա պատասխանեց. «Ես մի քանի ժամով իջել էի տուն, հիմա նորից բարձրանում եմ, ուզում ա ամսի 15 լինի, ուզում ա 18 լինի, մենք մեր դիրքերը թողող չենք, ինչ գնով էլ լինի պահելու ենք: Մենք ամեն ինչ ունենք, ամեն ինչով ապահովված ենք, մարտական ոգին էլ տեղն է, ոչ մի պակաս բան չունենք»: