Շուշիի անկումից առաջ բոլոր հնարավոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի. Փաշինյանի բացահայտումները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշիի անկումից առաջ բոլոր հնարավոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի. Փաշինյանի բացահայտումները



Շուշին հետ բերելու երկու փորձ է արվել, դրանցից մեկը ձախողվել է: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե տեղեկություններ են եղել, որոնք հերքվել են: Նրան հարց տվեցին՝ ինչու ընդդիմադիրների հետ հանդիպմանը չի ասվել կրիտիկակական վիճակի մասին եւ ավելի շուտ չի կանգնեցվել պատերազմը:

«Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն իմաստ չունի: Դրանից առաջ չի եղել այնպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի: Շուշիի անկումից առաջ բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի: Ես ասել եմ՝ մենք չենք կարող Շուշին հանձնել:», – նշում է նա: