Վերջին 2 օրում Շուշիից 300-ից ավելի հերոսի մարմին է դուրս բերվել. բա նրանք ո՞ւմ հրամանով են գնացել կռվել. Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերջին 2 օրում Շուշիից 300-ից ավելի հերոսի մարմին է դուրս բերվել. բա նրանք ո՞ւմ հրամանով են գնացել կռվել. Փաշինյան




Եթե հնարավոր լիներ Շուշին պահել, կպահվեր. Ես չէի ուզում ասեի, բայց վերջին 2 օրում Շուշիից մեր 300-ից ավելի հերոսների մարմին է դուրս բերվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը, իսկ մարդիկ կան ասում են՝ գեներալները կամ քաղաքական ղեկավարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար: Բա էդ մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել ու զոհվել:

Եթե կա դավաճանություն, դա պետք է բացվի, բայց մարդիկ գնում քննչական մարմիններում ասում են՝ չգիտեմ, հորեղբորս տղեն, կամ երկու անհայտ անձինք եկան տենց բան ասեցին, թողեցին գնացին»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այո, որոշված է, որ հաղորդակցության ուղիները պետք է բացվեն, դա ենթադրում է եւ ճանապարհները, եւ երկաթուղին պետք է դեբլոկադայի ենթարկվեն, սակայն դա հետագա բանակցությունների հարց է: