Ստեփանավանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեփանավանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է. 
«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ 

Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»։