Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Կիպրոս

 


Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանցում:

Նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 17:15-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ GSP մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:


Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ Երևանի ժամանակով՝ 21:00-ին: