«2020-ի մոռացված ազգը». Իվետա Մուկուչյանի ռեպորտաժն Արցախից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2020-ի մոռացված ազգը». Իվետա Մուկուչյանի ռեպորտաժն Արցախից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Իվետա Մուկուչյանը ռեպորտաժ է նկարահանել Արցախում։ Երգչուհին «2020-ի մոռացված ազգը» անունը ստացած աշխատանքում պատմել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության, հայերի զգացած ցավի մասին։ Երգչուհին ռեպոտրտաժը պատրաստել է գերմաներենով, այն ուղեկցվում է անգլերեն լուսագրերով։

«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն ՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ ... Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով:

 
Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի ներկայացնել եղածն այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- ներկայացնելով աշխատանքը՝ գրել է երգչուհին։