Մովսես Հակոբյանը ՀՔԾ-ում եղել է մոտ 40 րոպե. հրավիրվել էր՝ իր հայտարարության վերաբերյալ բացատրություն տալու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մովսես Հակոբյանը ՀՔԾ-ում եղել է մոտ 40 րոպե. հրավիրվել էր՝ իր հայտարարության վերաբերյալ բացատրություն տալու




Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը քիչ առաջ դուրս եկավ Հատուկ քննչական ծառայությունից։

Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավիրվել էր ՀՔԾ՝ այսօրվա ասուլիսին իր կողմից արված հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ ինքը փաստաբան չունի։

Նշենք, որ Հակոբյանը ՀՔԾ-ում է եղել մոտ 40 րոպե։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Նշենք՝ NEWS.am-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ Դատախազությունից ստացել են Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի այսօրվա տեսագրությունը։