Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի շրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի շրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում




«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Տավուշի ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: