Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations &  Photoshoot

    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԲԱՆԱԿ-ԱՐՑԱԽ
    • ՇՈՈՒԲԻԶՆԵՍ
    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
    • ՍՈՑՑԱՆՑԵՐ
    • ՍԿԱՆԴԱԼ
  • Լրահոս


    Պատերազմ Արցախում
    Բաժանորդագրվեք EXCLUSIVElife.am-ին Telegram-ում
    Գլխավոր / Բանակ / Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է. ՄԻՊ

    Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է. ՄԻՊ

    Բանակ



    ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երեւացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

    «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երեւացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, եւ ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:

    Ջոնիկ Թեւոսյանի ընտանիքի անդամները դիմել են մեր աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:

    Այս տեսանյութով եւս մեկ անգամ դրսեւորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, եւ ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաեւ շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը եւս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ եւ հետեւողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում»,- գրել է նա։


    Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է. ՄԻՊ Տեսանյութում ադրբեջանցիների կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացածը Շուշիի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է. ՄԻՊ Reviewed by EXCLUSIVElife. am on ноября 19, 2020 Rating: 5
    Կիսվել
    Facebook Twitter Google+
    Բաժանորդագրվեք EXCLUSIVElife.am-ին Telegram-ում
    Բանակ

    Լրահոս

    Ամենադիտվածները

    • 10 բան, որ գրգռում է կանանց
      10 բան, որ գրգռում է կանանց
    • Ինչպե՞ս մեծացնել առնանդամը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 16+
      Ինչպե՞ս մեծացնել առնանդամը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 16+
    • Նոր մանրամասներ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի առողջական վիճակից
      Նոր մանրամասներ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի առողջական վիճակից
    • «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանի շնորհավորանքը որդուն և լուսանկարը
      «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանի շնորհավորանքը որդուն և լուսանկարը
    • Հայկ Պետրոսյանը ամուսնացել է, ով է նրա ընտրյալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
      Հայկ Պետրոսյանը ամուսնացել է, ով է նրա ընտրյալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    • Սկանդալ Թուրքիայում եւ Ադրբեջանում․ թուրքական սերիալում Արցախը եւ Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան
      Սկանդալ Թուրքիայում եւ Ադրբեջանում․ թուրքական սերիալում Արցախը եւ Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան
    • Տեսեք թե ինչ ուրախ ժամանակ են անցկացնում Աիլվան և Միլան
      Տեսեք թե ինչ ուրախ ժամանակ են անցկացնում Աիլվան և Միլան

    Facebook

    © 2016-2021 EXCLUSIVElife.am


    Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է` EXCLUSIVElife.am-ի գրավոր համաձայնությունը և EXCLUSIVElife.am-ին հղումը (hyperlink):

    Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց` EXCLUSIVElife.am-ի գրավոր համաձայնության, արգելվում է:

    Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն` EXCLUSIVElife.am-ի խմբագրության տեսակետը:

    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

    Հեռախոս՝ + /374 95/ 58-24-70:

    Էլ-փոստ՝ exclusivelife.am@gmail.com

    Follow by Email

    Պատրաստված է՝