Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով․ ով կփոխարինի նրան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով․ ով կփոխարինի նրան




Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Մենք տեղեկացանք, որ Մարությանը վարակված լինելու մասին իմացել է Արցախում, որտեղ մինչեւ նոյեմբերի 18-ը գտնվում էր՝ գլխավորելով «Երեւան» կամավորական ջոկատը:

Լուսանկարում՝ Հայկ Մարությանն ու իր գլխավորած ջոկատի անդամները



Մարթությանի հիվանդության մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Մարությանը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: