ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը Բաքվում է. հանդիպումներ են տեղի ունենում Ալիեւի, նախարարների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը Բաքվում է. հանդիպումներ են տեղի ունենում Ալիեւի, նախարարների հետ




Երեւան կատարած պաշտոնական այցից հետո ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը մեկնել է Բաքու: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նախարարների ու ադրբեջանական պատվիրակության հետ:

ԱԳ նախարար Լավրովն ու ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ, նախատեսված են կարճ հանդիպումներ նաեւ ադրբեջանցի գործընկերների հետ:

Հանդիպումներից լուսանկարներն իր էջում տեղադրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, երեկ նախարարների եւ մի շարք այլ պաշտոնյաների, զինվորականների հետ խորհրդակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով դեպի Երեւան, այնուհետ՝ Բաքու սպասվող ռուսական միջգերատեսչական պատվիրակության այցի մասին: Պուտինը փոխանցել է, որ այցի նպատակը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի գնահատումն է եւ այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Վաղ առավոտից Հայաստանում էր ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը: Տեղի է ունեցել հայկական ու ռուսական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, ավելի վաղ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ու ՀՀ վարչապետի հանդիպումը, այնուհետ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ վարչապետի հանդիպումը: