ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ




Կառավարությունում այս պահին հանդիպում են Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից անհետ կորած զինծառայողների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց հանդիպում են պահանջում նախարարի հետ։ Նրանց հետ հանդիպելու էին եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ավելի վաղ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ: