Գեղամ Մանուկյանը հայտարարել է անժամկետ հացադուլ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղամ Մանուկյանը հայտարարել է անժամկետ հացադուլ




ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում:

Այս առնչությամբ նա «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ի շարունակություն երեկվա գրառման.

Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ

- մտահոգ է այս վիճակի համար,

- ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով,

- գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ,

Հայտարարում եմ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ մեկ պահանջով՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այլ մանրամասներ կներկայացնեմ ժամը 13։00 Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ։

Նիկոլը պետք է հեռանա...