Աստղագուշակ նոյեմբերի 24-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 24-ի համար




Խոյ․ 
Այսօր խորհուրդ է տրվում պատշաճ գնահատանքի արժանացնել այլոց բարեհաճությունը ձեր հանդեպ։ Հարմար օր է ռոմանտիկ հանդիպումների համար։ Օրը խոստանում է լինել բավականին անսովոր ու արկածներով լի՝ սիրային հարցերում։ Այսօր խորհուրդ է տրվում զգուշանալ հատկապես էլեկտրականությունից։

Ցուլ․ 
Այսօր կարող եք քննարկել գործնական պայմանագրեր կամ ֆինանսական հարցեր։ Կարեւոր է, որպեսզի հատկապես սպասարկման ոլորտի հետ կապված փաստաթղթերի հետ գործ ունենալիս ճշգրիտ իմանաք սպառողների իրավունքները։ Խորհուրդ չի տրվում չարաշահել գեղագիտական եւ բարոյական պատկերացումները, որոնք կապված են գեղեցկության ընկալման ու դասականության հետ։

Երկվորյակներ․ 
Օրվա սկիզբն աչքի կընկնի ճակատագրական շրջադարձերով։ Ամեն դեպքում ձեզ այդպես կարող է թվալ։ Ստեղծագործական նոր լիցք կստանաք, թեեւ մինչեւ վերջ չեք էլ հասկանա, թե որն է եղել ներշնչանքի աղբյուրը։ Օրը այնքան էլ բարենպաստ չէ հանգստի տրամադրվելու համար։ Միայն երեկոյան կարող եք ներդաշնակ ընկերական միջավայրում մի փոքր թուլացնել կենսառիթմը։

Խեցգետին․ 
Հնարավոր են խնդիրներ ընտանիքում կամ հարաբերություններում։ Կարող եք բախվել այլոց ստեղծած խոչընդոտներին։ Հնարավոր է անակնկալ հյուրեր ունենաք։ Որքան էլ ձանձրալի համարեք հյուրասեր տանտիրոջ դերը, այնուհանդերձ պետք է կատարեք այն մինչեւ վերջ։ Օրվա վերջում խորհուրդ է տրվում զբաղվել տան մաքրությամբ։

Առյուծ․ 
Այսօր ինչ որ հետաքրքիր ու արկածային դիպվածի հանդիպելու նախազգացողություն կունենաք։ Արկածներ իհարկե, օրվա մեջ կլինեն։ Ճիշտ ժամանակին փորձեք արգելակել խելահեղ կենսառիթմը։ Դա ձեզ կփրկի գահավիժումից։ Միշտ չէ, որ ազարտն ու ադրենալինը օգտակար են ձեզ համար։

Կույս․
Այսօր խորհուրդ է տրվում լինել խնայող։ Վերահսկեք եւ եկամուտները եւ ծախսերը։ Նույնիսկ եթե ֆինանսների վիճակը շատ լավ է, խորհուրդ է տրվում ծախսերի հարցում շարժվել «ըստ առաջնահերթությունների» սկզունքով։ Գնումներ կատարելիս ուշադիր եղեք․ հնարավոր է ժամկետանց, կամ խոտան ապրանք ձեռք բերեք։

Կշեռք․ 
Օրվա ընթացքում խոչընդոտների կբախվեք։ Ինչ որ չար ձեռք կփորձի խանգարել ձեզ ամեն քայլափոխի։ Հատկապես դա կզգաք, երբ հարցը կվերաբերի ինքնաիրացմանը։ Հնարավոր է գլուխ բարձրացնեն խրոնիկ հիվանդությունները։ Ամեն դեպքում պահպանեք հանգստություն եւ զգոնություն։ Այս փուլը երկար չի տեւի։

Կարիճ․ 
Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում հարաբերություններ չպարզել։ Օրվա ներդաշնակությանը կարող է խանգարել ցածր տոնուսը։ Կարող են լինել խանգարող այլ պատճառներ եւս։ Էմոցիոնալ առումով չափազանց սառն եք ու անհաղորդ։ Հնարավոր է ինչ որ ճնշվածություն զգաք։ Ավելի լավ է նման դեպքերում ինքնամեկուսանալը։

Աղեղնավոր․ 
Այսօր ձեզ համար ամեն բան կպասկվի հաջողությամբ։ Խնդիրները աստիճանաբար նահանջում են։ Ամեն դեպքում մի գայթակղվեք հաջողակության ընթացիկ ալիքով։ Ավելի լավ է օրը նվիրեք արդեն հաղթահարած խնդիրների վերլուծմանը։ Դա կօգնի նաեւ դասեր քաղել ու չկրկնել։ Հնարավոր է ինչ որ պլաններ այսօր չկարողանաք կենսագործել։ Մի հուսահատվեք։ Ամեն բան դեռ առջեւում է։

Այծեղջյուր․ 
Այս նշանի ներկայացուցիչների համար օրը կանցնի ինչ որ բարդությունների ընդհանուր ֆոնի ներքո։ Հնարավոր է ինքներդ ձեզ ոչ նպաստավոր լույսով ներկայացնեք, որն էլ կպայմանավորի ձախորդությունների փուլի սկիզբը ձեր կյանքում, որը սակայն տեւական չի լինի։ Կունենանք ֆիզիկական տկարություն։ Հնարավոր է, որ նույնիսկ սեզոնային հիվանդությաամբ վարակվեք, օրինակ՝ գրիպով։

Ջրհոս․ 
Օրվա ընթացքում եղեք ուշադիր, շրջահայաց, հատկապես՝ մարդկանց հետ շփվելիս։ Պարտադիր չէ ամեն գնով կարծիք հայտնելը, կամ այն այլոց պարտադրելը։ Ռոմանտիկ հանդիպումները կարող են դրականորեն ազդել ձեր հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա։ Չի բացառվում սակայն, որ ինչ-ինչ հարցերում մերժվեք ու հիասթափվեք։

Ձկներ․ 
Ամենահարմար օրը չէ, իհարկե, սակայն օրվա ընթացքում խնդիրների հետ նաեւ լուսավոր կետեր էլ կլինեն։ Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե որքան հուսալիորեն եք դուք պաշտպանված, նաեւ՝ թե որքան հուսալի դաշնակիցներ ու համախոհներ ունեք ձեր կողքին։ Եթե այնուհանդերձ սեփական շահերը պաշտպանելու հարկ լինի, արեք դա հանգիստ։