«Ներեք ինձ իմ թուլությունը, բայց ինձ համար ժամանակը դեռ կանգնած է». Անելյա Գուբրյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ներեք ինձ իմ թուլությունը, բայց ինձ համար ժամանակը դեռ կանգնած է». Անելյա Գուբրյան




Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին: Նա գրառում է արել՝ պատմելով իր ապրումների և այս ամենից հետո վերականգնվելու կարևորության մասին: Դերասանուհին խոստովանել է՝ ինքը դեռ թույլ է:

«Ու մենք նորից պետք է ապրենք ու նորից պետք է ժպտանք, այ, թե ինչ է թաքնված յուրաքանչյուրիս ժպիտի տակ, գիտենք միայն մենք: Բայց կյանքը շարունակվում է ու մենք պետք է ապրենք այն պատվով: Ներեք ինձ իմ թուլությունը, բայց ինձ համար ժամանակը դեռ կանգնած է: Երևի, չափից շատ զգայուն եմ, երևի չափից շատ եմ տեսել մտերիմների կորստով լի աչքեր, բայց դեռ չեմ վերականգնվել: Հուսամ՝ շուտ կապաքինվենք»,- գրել է նա: