Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսին, Ռոնալդուն և մարզական աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ արձագանքել են Մարադոնայի մահվանը




Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին, «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իտալական «Նապոլին», Մադրիդի «Ռեալը» և շատ այլ ֆուտբոլիստներ ու ակումբներ արձագանքել են արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Չափազանց տխուր օր արգենտինացիների ու ֆուտբոլի համար: Նա լքեց մեզ, բայց իրականում մնաց մեզ հետ, քանի որ Դիեգոն հավերժ է:

Ես պահում եմ նրա հետ անցկացրած լավագույն պահերը և ցավակցում եմ Մարադոնայի ընկերներին և հարազատներին»,- գրել է Մեսին Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, իսկ աշխարհը հրաժեշտ է տալիս հավերժական հանճարին: Երբևէ լավագույններից մեկը: Նմանը չունեցող հրաշագործ: Նա շատ շուտ է հեռանում, բայց թողնում է ժառանգություն ՝ առանց սահմանների և դատարկության, որը երբեք չի լրացվի: Հանգչիր խաղաղությամբ: Դու երբեք չես մոռացվի»,- գրել է Ռոնալդուն:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Դիեգո»,- գրել է Մարադոնայի նախկին ակումբներից մեկի՝ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

«Հաջողություն, Դիեգո»,- Մարադոնայի նկարին կից գրել է լեգենդար ֆուտբոլիստի նախկին ակումբներից «Նապոլիի» մամուլի ծառայությունը:

««Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը խորապես հուզված է Դիեգո Մարադոնայի մահվան լուրը լսելուց հետո: Ցավակցում ենք լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքին, ընկերներին:

Մարադոնան ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, կուռք՝ միլիոնավոր երկրպագուների համար»,- գրել է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը: