Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Սոթքի գյուղապետը հաստատում է՝ ադրբեջանցիները մտել են Սոթքի հանքի տարածք. բանակցություններ են գնում




Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։

«Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը չի կարող լավ ավարտվել։

Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։