Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար




Խոյ. 
Այսօր դժվարությունները բացառված չեն, սակայն հնարավորություն կա դրանք շատ արագ հարթել: Ձեր գաղտնիքը այնպիսի մարդկանց`ձեր կողմ ներքաշելու մեջ է, ովքեր պատրաստ են ձեզ օգնել, կատարելով ձեր բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները: Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ:

Ցուլ. 
Սա ձեզ համար այն եզակի օրերից է, երբ անգամ ամենահամեստ նվաճումները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կարիերայի հետագա առաջխաղացման գործում: Այսօր դուք ձեր պրոֆեսիոնալ ապագայի հիմքերն եք կառուցում և հետագա հաջողություններում շատ եք այս օրը հիշելու:

Երկվորյակներ. 
 Այսօր եթե անգամ ձեր առջև լուրջ խոչընդոտներ ծագեն, կարող եք չկասկածել, որ դուք դրանք կհաղթահարեք: Դուք ինքնավստահ եք, խոսում եք շատ համոզված ու ծանրակշիռ, ապագայի պլանները ներկայացնում եք այնպիսի խանդավառությամբ, որ դիմացինին ուղղակի դժվար է դրանց հավանություն չտալը: Հատկապես հաջողություն կունենաք հանրային ելույթներում:

Խեցգետին. 
Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:

Առյուծ. 
Այսօր կարող է ձեր կյանքի բոլոր ոլորտներում դրական և նշանակալի փոփոխությունների սկիզբը դրվել: Աստղերը այսօր բարեհաճ են ձեր հանդեպ, մնում է միայն, որ դուք դրսևորեք ձեզ բնորոշ լրջությունը, համառությունն ու սովորելու ունակությունը:

Կույս. 
Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես շրջապատին է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնելու ձեր կողքին:

Կշեռք. 
Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեր մասին դատելու են <ըստ հագուստի>, սակայն խուսափեք չափից ավելի էքստրավագանտ տեսքից:

Կարիճ. 
Ամենահարմար օրն է զբաղվելու համար այն գործով, որը ձեզ մոտ անմնացորդ հետաքրքրություն է առաջացնում: Դուք գործունյա և խորաթափանց եք, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել նախանշած ուղուց, կամ մոլորության մեջ գցել: Զրույցները շատ կլինեն, և չնայած դրանք կարևոր տեղեկություն չեն պարունակի, այնուամենայնիվ դուք կկարողանաք շրջապատի վրա բարեհաճ տպավորություն թողնել:

Աղեղնավոր. 
Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական հարցեր լուծել, քննարկել սեփականության բաժանման պայմանները:

Այծեղջյուր. 
Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է:

Ջրհոս. 
Ամորֆ և հանդարտ օր է, երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում, սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել: Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են` <չկա չարիք առանց բարիքի>` նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վերլուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները, գնահատել ու հետևություններ անել: Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույն <դեղամիջոցը> մտերիմների հետ հաճելի զրույցներն են:

Ձկներ. 
Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ գործարքներ կնքելու համար: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: