Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արայիկ Հարությունյանը ցանկանում է Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորել




Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ։ Facebook-ի էջում նա գրառում է կատարելով՝ նշելով, որ քննարկվելու են առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:

Նախագահն ընդգծել է, որ հնարավորություն է տեսնում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու համար։ Նրա խոսքով՝ բոլորի ջանքերը պետք է համատեղվեն հանուն հայրենիքի անվտանգության, զարգացման և ժողովրդի բարօրության:

«Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին»,- գրել է Հարությունյանը:

Նա հորդորել է բոլորին համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլև բռնել երկարատև զարգացման ու զորացման ուղին։ Ըստ նրա՝ «արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար» սա միակ ճանապարհն է:

«Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»,- եզրափակել է նախագահը։