Պուտին. Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Ղրղզստանում իրադարձությունները բարդացրել են ՀԱՊԿ-ում իրադրությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուտին. Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Ղրղզստանում իրադարձությունները բարդացրել են ՀԱՊԿ-ում իրադրությունը




ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունն անհանգիստ է եղել, դա վերաբերում է Բելառուսին, Ղրղզստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Այս մասին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքում իրավիճակն առանց խնդիրների չի ընթացել եւ ընդհանուր առմամբ անհանգիստ է եղել: Նկատի ունեմ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված զինված հակամարտությունը ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որը բախվել է ներսից աննախադեպ ճնշման, նկատի ունեմ նաեւ ներքաղաքական իրավիճակը Ղրղզստանում»,-ասել է նա: